▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի հանդիպումը Սեֆիլյանի ու Չուքասզյանի հետ տեղի է ունեցել վերջիններիս նախաձեռնությամբ. վարչապետի խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի հետ հանդիպման ժամանակ լսել է ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ վերջիններիս կարծիքները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուքասզյանի միջև հանդիպումը տեղի է ունեցել վերջիններիս նախաձեռնությամբ, որոնք դիմել էին վարչապետին՝ հանդիպման խնդրանքով: Հանդիպման ընթացքում վարչապետը լսել է ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ վերջիններիս կարծիքները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի արտահայտած մտքերին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ այդ մեկնաբանություններում նրանք արտահայտել են իրենց անձնական տեսակետներն ու ընկալումները»,- ասել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին