Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի գլխավոր իմաստն էր՝ արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չկա։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է որպես մատաղացու եզ կապված լինել Հարավային Կովկասից նահանջող ռուսական զորքի աբոզին(Վանո Սիրադեղյանի խոսքերն են): Հռոմի ստատուտ ընդունելը ընդամենը մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել էր։ Երևի Մոսկվայից զանգել են Նիկոլ Փաշինյանին ու ասել՝ շտապ հարցազրույց տուր և ասա, որ արտաքին կուրսի փոփոխություն չկա, դե նա էլ արել է։ Մոսկվայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էիր՝ Հայաստանը ինչ ունի, տվել է Ռուսաստանին, էլ ի՞նչ կարող է տալ; Դեռ տալու բաներ կան, որոնք Պուտինի կողմից որպես նվեր կմատուցվեն Ադրբեջանին՝ Սյունիքով միջանցք, Տավուշի 7 գյուղերի տարածքների և Տիգրանաշենի հանձնում Ադրբեջանին, մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստանի տարածք և էլ բաներ։ Անցած հինգուկես տարում չհասկացա՞ք, որ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են»։