Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է հեծանիվ վարում Գյումրու փողոցներում։ Գյումրեցիները «Հրապարակ»-ին պատմել են, որ Սլաբոդկա թաղամասում մի խումբ թափառող շներ հարձակվել են նրա և թիկնապահների վրա։ Վերջիններս խուճապահար փախչել են։ ««Գյումրին այս պահին խոսում է, որ Սլաբոդկա թաղամասում, երբ Փաշինյանը հեծանիվ էր քշում, մի խումբ թափառող շներ ոհմակով հարձակվել են նրա եւ նրա թիկնապահների վրա։ Նրանք խուճապահար փախչել են Սլաբոդկա թաղամասից»։ Փաշինյանը երևի չգիտի, բայց գյումրեցիները լավ գիտեն Սլաբոդկա թաղամասի պատմությունը։ Հետաքրքիր պատմություն ունի Գյումրիի ամենագեղեցիկ ու պատմական հարուստ ճարտարապետական ժառանգություն ունեցող «Սլաբոդկա» թաղամասը: Դեռևս 1804-1805 թվականներին, երբ առաջին ռուս-պարսկական պատերազմը սկսվեց ու ռուսական զորքը մտավ Գյումրի, ռուսները մի փոքր տարածքում ստեղծեցին իրենց թաղամասը, որը կոչեցին «Սլաբադա»: Ի դեպ, համանուն թաղամասեր կան ՌԴ-ի շատ բնակավայրերում: «Նման թաղամաս մինչև հիմա կա նաև Մոսկվայում: Գյումրիում, որտեղ բնակվում էր հիմնականում ռուսական զինվորականությունը, թաղամասի անունը վերափոխվեց «Սլաբոդկայի»։ Դիտեք նաև՝ |
Փաշինյանի հեծանվային զբոսանքն ընդհատվել է շների հարձակումով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet