▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի կնոջ արկածները՝ Գավառում․ Աննա Հակոբյանը «փայլել է» պահվածքով

«Մայիսի 13-ին Աննա Հակոբյանը մեծաքանակ թիկնապահներով այցելել է Գավառ քաղաք»։

«Երևան.today»-ն է գրում  ու մանրամասնում․ «Գավառ այցից նա հրապարակեց լուսանկարներ ու գրություն, թե․

«Գեղարքունիքի մարզում եմ։ Մարզային այցերն ինձ համար առաջին հերթին մարդկանց հետ շփվելու հնարավորություն են։ Շատ հրաշալի մարդկանց հանդիպեցի, և վստահ եմ մինչև այցի ավարտը դեռ կհանդիպեմ»։ Պարզվում է՝ իսկապես շատ հրաշալի մարդկանց է հանդիպել, սակայն այցը իր համար այդքան էլ հաճելի ու հարթ չի անցել։

Աննա Հակոբյանը մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի պետական համալսարան՝ դասախոսություն լսելու։ 44-օրյա պատերազմի զոհերի անվան լսարանում դասի ժամանակ երիտասարդ դասախոսը, որը հայտնի է որպես հայրենասեր մարդ և սիրված է ուսանողների կողմից, նշում է, որ ղարաբաղյան պատերազմներում զինվորները տվեցին ամենակարևորը՝ կյանքը։

Աննա Հակոբյանը, հավանաբար դժգոհելով, որ իր ներկայությամբ ոչ թե իրեն են փառաբանում, այլ պատերազմի հերոսներին, ընդհատում է և ասում, որ համամիտ չէ, 20 տարի շարունակ դաստիարակվել է կաշառակեր սերունդ, նախկինների ժամանակ էլ են եղել զոհեր, ինչո՞ւ այդ մասին չեք խոսում և այլն։

Դասախոսը պատասխանում է, որ իրենք տարբեր բաների մասին են խոսում, թեման Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն է և շեշտում է, որ եթե ավելի քիչ զբաղվեք դեմագոգիայով, կհասկանաք, թե ինչի մասին է դասախոսությունը։ Բանավեճին ընդհատում է ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ փորձելով կրքերը հանդարտեցնել, սակայն Աննա Հակոբյանը ռեկտորին սաստում է, թե ինչպե՞ս ես համարձակվում ինձ ընդհատել։

Դասախոսը հայտարարում է, որ իր համար տհաճ է Աննա Հակոբյանի հետ նույն լսարանում գտնվել և կոչ է անում ուսանողներին, որ ով իրեն համախոհ է՝ դուրս գա լսարանից։ Լսարանը դատարկվում է, մնում են մի քանի հոգի և Աննա Հակոբյանը՝ թիկնապահների հետ միասին։ Նա ևս դուրս է գալիս լսարանից՝ տեսնելով, որ մարդ չկա։

Ասում են, որ լսարանից դուրս գալով՝ Աննա Հակոբյանն ասում է՝ Գավառին համալսարան պետք չէ, պետք է բուհը փակվի, իսկ քյավառցիները կթվորուհի դառնան»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին