▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի կողմից այդ պաշտոնում իր կամակատարի նշանակումը շատ ավելի վտանգավոր է»․ Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Վահագն Խաչատրյանի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում գնահատելու համար անհրաժեշտ է զերծ մնալ նրա անձնական որակների և մասնագիտական հմտությունների մասին անպտուղ և իրարամերժ խոսակցություններից։
Հարցը իրականում քաղաքական է. մեր քաղաքական և սահմանադրական համկարգում այդ նշանակումը որևէ օգուտ կտա՞ Հայաստանում և նրա շուրջ ընթացող գործընթացներին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «նախագահը պետք է ներդաշնակության մեջ լինի քաղաքական մեծամասնության հետ», իսկ ինքը Վահագն Խաչատրյանն ասել է, որ համարում է իրեն Փաշինյանի քաղաքական թիմի անդամ։
Այս մարդիկ չեն հասկանում, որ խորհրդարանական համակարգում երկրի նախագահն ունի վերկուսակցական կարգավիճակ, և իր գլխավոր գործառույթն է՝ անաչառ արբիտր լինելով կատաղի պայքար մղող քաղաքական ուժերի միջև, երաշխավորել սահմանադրության անխափան գործողությունը, վեր կանգնել քաղաքական կրքերից և առաջին հերթին հենց իշխող քաղաքական ուժին պահել սահմանադրականության շրջանակներում։
Փաշինյանի որոշումը և հայտարարությունը փաստորեն նշանակում են, որ նա հեռացնում է զսպանակների և հակակշիռների սահմանադրական համակարգի ևս մեկ կարևոր բաղադրիչ, որը խոչնդոտում է նրա անսահման իշխանությանը։ Փոխարենը նշանակվում է Փաշինյանի բոլոր նախաձեռնությունների հլու֊հնազանդ դակիչ։
Արմեն Սարգսյանը լավ նախագահ չէր, հաճախ մտնում էր անհասկանալի քաղաքական խաղերի մեջ։ Նրա գործողությունները շատ հեռու էին սահմանադրականության պահպանման մոտիվացիայից։ Բայց Փաշինյանի կողմից այդ պաշտոնում իր կամակատարի նշանակումը շատ ավելի վտանգավոր է Հայաստանի համար, եՙւ իշխանության անսանձ կամայականության մեծացման տեսակետից, ե՜ւ քաղաքական հակամարտությունը սրելու պոտենցիալի տեսակետից, ինչպես նաև քաղաքական ճգնաժամներ հաղթահարելու տեսակետից, հատկապես այն վիճակներում, երբ երկրում կլինեն քաղաքական լուրջ վերադասավորումներ։
«Ֆակտորի» հարցազրույցում խոսել ենք նաև Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրում առաջ քաշած այն գաղափարի մասին, որ Սյունիքի վրայով կառուցվի Իրանը Վրաստանի և Ռուսաստանի հետ կապող «Հյուսիս֊Հարավ» երկաթուղին։ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում այդ գաղափարը համարեց «անիմաստ», ևս մեկ անգամ ցույց տալով ստրատեգիական մտածողության իր անկարողությունը»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին