▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի լուսանկարը՝ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակի պատին

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոտատակ են տալիս «հեղափոխության» արժեքները։

/filemanager/uploads/2021/08/week-3/Andranik_Qocharyan.jpg

2018թ․ իշխանափոխությունից հետո, երբ պետական բոլոր հաստատություններից հեռացվեցին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարները, Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, թե այսուհետ պետության ղեկավարի որևէ պատկեր չի լինելու պաշտոնյաների աշխատասենյակներում։ Եվ իսկապես, տևական ժամանակ որևէ լուսանկար չէինք տեսնում, միայն ՀՀ զինանշանն ու դրոշն էին լինում աշխատասենյակներում։

Երեկ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հանդիպում էր․ Անդրանիկ Քոչարյանն ընդունել էր «Հանուն հանրապետության» անունով նիկոլամերձ կուսակցության ղեկավար կազմին։ Հանդիպումից հետո տարածած հաղորդագրության մեջ կուսակցությունը նաև լուսանկար էր հրապարակել, որտեղ հստակ երևում է, որ ԱԺ ամենակարևոր հանձնաժողովի նախագահի գլխավերևում փակցված է Նիկոլ Փաշինյանի մեծադիր պատկերը։

Բարդ է ասել՝ հանձնարարությա՞մբ է Անդրանիկ Քոչարյանը փակցրել իր ղեկավարի «շենշող« պատկերը, թե՞ ինքնագործունեություն է՝ շեֆին հաճոյանալու շրջանակներում։ Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության են եկել մարդիկ, որոնք հետևողականորեն ստում են, խաբում և չեն պահպանում իրենց իսկ հռչակած արժեքները։ Թեպետ, Փաշինյանն ու իր կողմնակիցներն այնքան հարցերում են ստել, որ այս մի դեպքն առանձնապես զարմանալու առիթ էլ չէ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին