Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը գնել է բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող RAN oil ընկերությունը և արագ տեմպերով մենաշնորհ է հաստատում ոլորտում։
Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը, ում տեղեկություններով, Սուքիասյանի պահանջով՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն սուգումներով և տուգանքներով բառացիորեն տեռորի են ենթարկում վառելիքի վաճառքով զբաղվող մյուս ընկերություններին, ինչպես նաև վերջինս ավելի խոշոր գումար է առաջարկում մրցակից ընկերությունների բենզալցակայանների տարածքների սեփականատերերին՝ մրցակցիներին շուկայից դուրս մղելու և քաղաքի բանուկ հատվածներում սեփական բենզալցակայանները հիմնելու համար։