▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի օդանավի համար էլ ենք փակել Թուրքիայի օդային տարածքը. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն կրկին խոսել է հայկական օդանավերի համար Թուրքիայի տարածքը փակելու եւ դրա պատճառների մասին։

Թուրքական 24TV–ի հետ հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը անհավասարակշիռ է իր հայտարարությունների եւ վարած քաղաքականության մեջ։  «Որոշ դեպքերում տեսնում ես դրական մի հայտարարություն եւ հանկարծ լրիվ հակառակ մի գործողություն։ Ցավոք, մենք մեր ուզած անկեղծությունը չենք տեսնում։ Հայաստան–Ադրբեջան–Թուրքիա համագործակցությունը ամենաշատը հենց Հայաստանի շահերից է բխում։

Երկրաշարժին եկան, օգնեցին։  ԱԳ նախարարը եկավ Անկարա, մենք էլ շնորհակալություն ասեցինք։ Բայց հիմա մեր դիվանագետներին սպանողների հուշարձանն են տեղադրել։ Մենք ժեստեր արել էին։ Մեր օդային սահմանը բացել էինք, հիմա փակեցինք։ VIP օդանավերի համար էլ ենք փակել, այդ թվում Փաշինյանի օդանավի համար»,–ասել է Չավուշօղլուն։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին