▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի ու Զելենսկու հայտարարությունները կարո՞ղ է նույն մարդն է գրում․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Փաշինյանի ու Զելենսկու հայտարարությունները կարո՞ղ է նույն մարդն է գրում։

Դա նոյեմբերի 9 էր։ Գրառումից ընդամենը երեք ժամ անց հայտարարվեց կապիտուլյացիայի մասին։

2022-ի մարտի 11-ին Զելենսկին հայտարարեց,որ իրենք գնում են դեպի հաղթանակ։

Իսկ նույն ժամանակ ռուսական պաշտոնական լրատվամիջոցները հայտարարում են,որ ռուսական զորքերը Կիեւից 10 կմ հեռավորության վրա են։

Մեր ժողովուրդը պոպուլիզմի գինը շատ թանկ վճարեց,նույն ու ավելի ծանր գին վճարում է ուկրաինական ժողովուրդը։

Իսկ այս «շիլան» եփողներն արդեն բացահայտ «փուռն» են տալիս ուկրաինացիներին։

ՆԱՏՕ չեն ընդունում, ԵՄ անդամության հարցն աստիճանաբար ձգձգում են եւ նույնիսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարում է,որ Արեւմուտքը սխալվել է՝ Ուկրաինային եւ Վրաստանին ժամանակին ՆԱՏՕ-ի անդամության հույս տալով։

Իսկ ի՞նչ են մտածում պարոն Բորելի այս ինքնախոստովանության մասին Հայաստանում բնակվող «թունդ արեւմտականները»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին