▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ինչպե՞ս է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կնոջ հետ պարում «Նախշուն բաջի» երգի ներքո

Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան

ԵՊՀ բանասիրության ու պատմության ֆակուլտետների դասախոսները գործադուլ են հայտարարել

Կարևոր շեշտադրում՝ Երևանում ավտոկայանատեղերի կազմակերպման մասին

Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնում լրագրողներին

ՊՆ փոխգնդապետ է կալանավորվել

Ինչո՞ւ հետագծի հաղթական փուլում ձեզ կոտորելով ջուր էիք բաժանում. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ ԲՀԿ-ին

Կգան մակընթացություններ, տեղատվություններ, մենք մնալու ենք հաստատ․ Միքայել Մելքումյան

Հալալ է, Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան

Ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող

Երկուսիս կյանքում էլ եղան կորուստներ, շատ բան տեսա իմ կյանքում, չեմ ուզենա՝ ինձ խղճան. Գոհար Իգիթյան

Հայ լինելով հանդերձ՝ հայու նման չէինք ապրում. Ժիրայր Փափազյան

Ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան

Ես ունեմ թարմ դեպք, սակայն անուն հրապարակել չեմ կարող. Զոհրապ Եգանյան

«Նոր տարին առանց քաղաքապետի». օրակարգում կրկին Հայկ Մարությանի հրաժարականի հա՞րցն է

Գաղտնալսվել են ու հեռացվել. մեկը Փաշինյանի վարորդի եղբայրն է. հայհոյախառն արտահայտություններ են եղել

«Տենց եք անում, որ սենց չափերներն անցնում են». ԱԺ-ում բախումը քվեարկության պատճառով էր

Ասում են՝ դեսերտը բերենք, նոր գնացեք․ Փաշինյանը ֆրանսահայերի հետ ճաշին խոսեց նաև վիզաների մասին

Վարչապետի ճաճանչափայլ համարանիշը դեն եմ շպրտել․․․ Ինչպե՞ս Փաշինյանը պատասխանեց ֆրանսահայերի հարցերին

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Կարևոր է՝ ապրել Հայաստանով․ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը

«Հերթական պետական ծրագիրն ուռուցքաբանության ոլորտում». Արսեն Թորոսյան

Կարո Փայլանը արձագանքել է Թուրքիայում հայկական գերեզմանոցի վրա կառուցված զբոսայգու թեմային

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Վթարի է ենթարկվել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն». «յաշիկը» կողաշրջվել է

Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. վարչապետը՝ Խաղաղության համաժողովում

Փաշինյանը ադրբեջանցի լրագրողին բացատրել է՝ ինչու է ասել «Արցախը Հայաստան է և վերջ»

ԱԻՆ-ն անցկացրեց խոշոր ուսումնավարժություն. օգտագործվեց նաև ուղղաթիռ

Պատգամավորի «Ռոլեքս»-ը գտնվեց. ոստիկանության պարզաբանումը

Նիկոլ Փաշինյանի պատասխանն ադրբեջանցուն

Կտենաք՝ ոնց ա տեռորը լինում. Թեժ վեճ ԱԺ-ում

Հոմոֆոբիան այսպես վառ է արտահատված այն մարդկանց մոտ, ովքեր լատենտ գեյեր են. Քրիստինե Պողոսյան

Կարող եք «չճտացնել» ու «չծպպացնել». Իվետա Տոնոյանն՝ «Իմ քայլը» խմբակցոթյան պատգամավորների

Գևորգ Պետրոսյանը սպառնացել էր պատռել մեր դեմքը, բայց առայժմ պատռվում են իր ձայնալարերը. Մարիա Կարապետյան

Հոմոսեքսուալ գաղտնի հակում ունեցողները խոսում են նույնանման հակումներ ունեցողների դեմ պայքարի. . .

2020թ․ հունվարի 1-ից թանկացող ապրանքատեսակների ցանկը

ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար. . .

Ես չեմ տեսել...Հայկ Գևորգյան

Ագա Քանքանյան իմիջ ստուդիոյի հայտնի դիմահարդար Օֆելյա Ասատրյանի հարսանեկան լուսանկարները

ԶՊՄԿ այցելած լրագրողներ, ապատեղեկատվություն եք տարածում, ամեն ինչ պլագիատ էր Լիդիանի. . .

Հրմշտոց չի եղել, ընկերներով բարձր խոսեցինք, ուրիշ ոչ մի բան. Հակոբ Սիմիդյան

Ինչո՞ւ են ԱԺ միջանցքում վիճել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները

Ահա և վերջ, երեկ հանձնեցի աշխատանքից ազատման դիմումը. Աբրահամ Գասպարյան

Հանդիպում եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյան

Բանտից մինչև վարչապետ. Նիկոլ Փաշինյանը ելույթը՝ Փարիզի խաղաղության համաժողովի վարպետաց դասին

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին հանձնում եմ խորհրդանշական նվեր-գրքեր. Նիկոլ Փաշինյան

Հանկարծ չմտածեք, թե մեր հիշողությունը ձեր հիշողությունից փոքր է. Նաիրա Զոհրաբյանը՝ Ալեն Սիմոնյանին

Դատարանն այն դատավորն է, որի հետ քաղաքացին շփվում է.տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունը

Հայաստանի պատմության մեջ չկա դեպք, որ միասեռականները երեխա որդեգրեն. Հայկ Սարգսյան

«Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ»

Վաղը Ազգային ժողովում տեղի են ունենալու լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխանախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այս կապակցությամբ ես սկսում եմ գրառումների շարք՝ անդրադառնալով ինչպես բուն անցումային արդարադատությանը վերաբերող խնդիրներին, վեթինգին, այնպես էլ՝ անցումային արդարադատության քննարկման ձեւաչափերին եւ հիմնական բանախոսներին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ 1

Միջազգային փորձագետի եւ անցումային արդարադատության ենթատեքստի մասին

ՓԱՍՏ 1

Վաղը, որպես հիմնական բանախոս, հանդես է գալու անցումային արդարադատության վերաբերյալ թերեւս ամենահայտնի, ամենամեջբերվող եւ այս ինստիտուտն ամենաջերմեռանդ կերպով պաշտպանող փորձագետներից մեկը՝ Ռուբեն Կարանզան, ով ներկայումս, որպես Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ, աշխատում է Նեպալի, Թիմոր-Լեստեի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի քաղաքականության մշակողների հետ։ Հիշեցնում եմ, որ այս երկրներում եղել են զանգվածային արյունահեղություններ։

ՓԱՍՏ 2

Սա պարոն Կարանզայի առաջին այցը չէ Հայաստան։ Դեռեւս անցած տարվա հուլիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) եւ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի («Սորոսի հիմնադրամ») փորձագետներին։ Պարոն Կարանզայի անունը չէր առանձնացվում, սակայն նրա թվիթերյան գրառումներից եւ հարցազրույցներից պարզ երեւում է, որ նա եւս եղել է փորձագետների կազմում։ Այս լուրը սպրդել էր լրահոսից եւ անուշադրության մատնվել։ Լուսանկարը՝ պարոն Կարանզայի թվիթերյան էջից։

ՓԱՍՏ 3

«Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի կայքում նշված է, որ պարոն Կարանզան հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների եւ հակակոռուպցիոն ակտիվիստների, ինչպես նաեւ՝ իշխանության առանցքային ներկայացուցիչների հետ։ Սակայն չկա տեղեկատվություն, թե բացի վարչապետ Փաշինյանից եւ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից («Սորոսի հիմնադրամ»), ուրիշ ում հետ է հանդիպել պարոն Կարանզան։

ՓԱՍՏ 4

 

 

Վերը նշված հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում դեռեւս խոսք չկա Հայաստանում անցումային արդարադատության իրականացման մասին, այլ խոսվում է ընդհանուր դատաիրավական բարեփոխումների մասին։ Այս հանդիպումից հետո է միայն, որ օգոստոսի 17-ին առաջին անգամ օրակարգ նետվեց անցումային արդարադատության թեման։

ՓԱՍՏ 5

Հետաքրքիր են պարոն Կարանզայի դիրքորոշումները Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ.

- Ըստ նրա՝ Հայաստանում հեղափոխությամբ վերջ է դրվել ավտորիտար ռեժիմին (02.10.2018թ․ թվիթերյան գրառում)։

- Նա Հայաստանում վեթինգի իրականացման ջերմ աջակից է, քանի որ ըստ նրա՝ նախկին ռեժիմի մի շարք ներկայացուցիչներ շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ, այդ թվում՝ դատավորներ եւ դատախազներ են (11.09.2018թ․ հարցազրույց)։

- Վարչապետի հարյուր օրվա հանրահավաքից անմիջապես հետո նա իր դիրքորոշումն է հայտնել նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ (17.08.2018թ․ հարցազրույց)։

 

 

Նշված փաստերն առաջացնում են մի շարք ՀԱՐՑԵՐ, որոնք, կարծում եմ, պետք է ուղղել պարոն Կարանզային՝ հատկապես հաշվի առնելով այն, որ երեկվա իմ հարցման արդյունքները հաստատեցին, որ փորձագետները պետք է լինեն անաչառ։

- Ինչո՞վ է Հայաստանի իրավիճակը նման այն երկրների իրավիճակին, որոնցում փորձագետ է պարոն Կարանզան։ Օրինակ, ինչպիսի՞ համեմատականներ կան Ֆիլիպինների դիկտատուրայի, Քենիայի, Իրաքի, Լիբերիայի եւ Հայաստանի միջեւ։

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Կարանզան «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի փորձագետ է՝ նա ներկայացնում է ի՞ր տեսակետը, թե՞ կենտրոնի դիրքորոշումը։

- Արդյո՞ք կենտրոնը պատրաստվում է Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ներկայացնել զեկույց, ինչպես արվում է մյուս երկրների դեպքում, թե՞ ոչ։ Սա հատկապես կարեւոր է այն համատեքստում, որ վարչապետ Փաշինյանը վեթինգի վերաբերյալ օրինագծի մշակման համար սահմանել է երկու ամսվա ժամկետ։

- Եթե այո, ապա այդ զեկույցը հենվելու է պարոն Կարանզայի՝ 2018թ. հուլիսին կայացված հանդիպումների վրա՞, թե՞ լինելու են նոր հանդիպումներ եւ քննարկումներ՝ հաշվի առնելով այս ընթացքում երկրում փոփոխված տրամադրությունները։

- Արդյո՞ք եղել է իրավիճակ, երբ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ը խորհուրդ է տվել զերծ մնալ անցումային արդարադատությունից։ Առաջին հայացքից թվում է, որ կենտրոնը միշտ կողմ է անցումային արդարադատության իրականացմանը։

Նույնիսկ Վրաստանի վերաբերյալ 2017թ. զեկույցում կենտրոնն առաջարկում էր իրականացնել անցումային արդարադատություն՝ «Վարդերի հեղափոխություն»-ից հետո ծագած խնդիրների հաղթահարման նպատակով եւ պարզելու համար, թե օրինակ ինչ հանգամանքներում են Սահակաշվիլիի օրոք ընդամենը մի քանի լարիով պետությանը գույք նվիրել։ Ու այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք կենտրոնը ցանկացած հաջորդ իշխանափոխությունից հետո պաշտպանում է անցումային արդարադատությունը, թե՞ ոչ։ Օրինակ, նույն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ։

- Ի՞նչ չափանիշներով է պարոն Կարանզան գնահատում, որ Հայաստանի նախորդ ռեժիմը եղել է ավտորիտար, այն պայմաններում, երբ «Բերթելսմանի փոխակերպման համաթվի» համաձայն՝ Հայաստանը 2006-2018 թվականներին դասակարգված էր 4-րդ աստիճանում՝ որպես չափավոր միահեծանություն (moderate autocracy)։ Այս մասին նշված է նաեւ Իրավաբանների հայկական ասոցիացիայի զեկույցում։

 

 

- Հայաստանի վերաբերյալ պատկերացումը պարոն Կարանզան ձեռք է բերել պարոն Փաշինյանի եւ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի ներկայացուցիչների հետ քննարկումների՞ց, թե՞ նա հանդիպել է նաեւ ոչ իշխանական եւ ոչ իշխանամերձ շրջանակների հետ։

- Եվ վերջապես, պարոն Կարանզան եկել է Հայաստան վերջնական վերդիկտո՞վ, թե՞ պատրաստ է լսել բոլոր կողմերի կարծիքները։

Կարդացեք նաև՝ Արփինե Հովհաննիսյանն առաջին անգամ՝ իր լուսանկարը պատռողների, իրեն վիրավորողների և քննադատողների մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին