▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի «սրտի օլիգարխ» Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում

Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում: Mediaport-ն է գրում ու նշում, որ գրանցման փաստաթղթերն արդեն Քաղավիացիայի կոմիտեում են գտնվում: Կառավարությունից հրահանգել են արագացված կարգով գրանցել ավիաընկերությունը:

«Mediaport-ը վերջերս գրեց, որ Խաչատուր Սուքիասյանը գնել է նաև բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող «Ռանօյլ» ընկերությունը և փորձում է մենաշնորհ հաստատել ոլորտում՝ հարկային տեռոր կազակերպելով մյուս ընկերություններ դեմ: Մեր հրապարակումից հետո Սուքիասյանի խոսնակը հաստատեց «Ռանօյլը» գնելու լուրը:

Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ին Փաշինյանի անցկացրած հավաքի ժամանակ կանգնած էր բեմահարթակի առաջին շարքում: Մամուլն էլ գրեց, որ նա իր մոտ է կանչում Նիկոլ Փաշինյանին քննադատողներին և լռության դիմաց գործարք առաջարկում»,-գրում է տելեգրամյան ալիքը:

Հավելենք,որ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն, անդրադառնալով տելեգրամյան ալիքներով գործարարի մասին տարածած ասեկոսեներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կեցցե «Ռան օիլը», որ հայ հանրությանը հասցնում է ամենաորակով և ամենաէժան վառելիքը. մռմռում են մենաշնորհները, մռմռում են։

Լրատվության մակարդակն այն աստիճանի է ընկել, որ հանուն մի քանի կոպեկի սկսել են տարածել ֆեյք տելեգրամյան ալիքի հորինված ստերը։

Տարիներ շարունակ հայ սպառողի հաշվին հանրությանը հարստահարածները չեն դիմանում մրցակցությանը, և դրանով է պայմանավորված «Ռան օիլ» ընկերության դեմ սկսված ստի արշավը։

Քանի դուք բարբաջում եք ձեր իսկ հորինած ստերը, «Ռան օիլ» ընկերությունն ավելացնում է իր հաճախորդներին։

Կեղծիքներով ու հորինվածքով չեք կարող պահել այն մենաշնորհը, որի հետևանքով հայ վարորդները տարիներ շարունակ ստացել են անորակ վառելիք' դրա դիմաց վճարելով թանկ գին։

ՀԳ. Այսօր Սուքիասյանի մասին ստերն այնքան շատ էին, որ ակամայից հիշեցի «Խոշոր շահում» ֆիլմը. հոգեկան տվայտանքների մեջ արդեն երգում եք։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին