Փաշինյանի սրտիկից ու «հաջողությունից» հետո Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց իր պատմական ելույթը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում։ Մրցաշարին առաջին անգամ մասնակցող մեր ընտրանին քառորդ եզրափակիչում ուժերը չափեց Խորվաթիայի հավաքականի հետ և պարտություն կրեց 0:3 հաշվով։
Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայացած հանդիպման ճակատագիրը վճռվեց առաջին խաղակեսում։
Խաղից առաջ Նիկոլ Փաշինյանն էր տեսակապով հաջողություն մաղթել ֆուտզալի Հայաստանի հավաքականին։
Էդգար Ղազարյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում երկու հաղթանակով և մեկ ոչ-ոքի արդյունքով առաջ էր գնում, մինչև այն պահը, երբ տրվեցին դավաճանի քարոզչությանն ու իրենց դեռևս կիսահաջողությունները սկսեցին ծառայեցնել մշտապես պարտվող, ամեն ինչում ձախողակ դավաճանին։
Հետևանքը շատ չուշացավ։ Այդ քարոզչությանը զոհը դառնալուց մի քանի րոպե հետո` Հայաստանի Հավաքական ¼ եզրափակչում 0։3 հաշվով պարտվել է Խորվաթիայի հավաքականին և դուրս է մնացել հետագա պայքարից։
Գրեթե նույն կերպ, դավաճանի ձեռք սեղմած և գնապիտակով նրա հետ նկարված Արթուր Ալեքսանյանը չկարողացավ վերստին նվաճել իր համար հասանելի Օլիմպիական չեմպիոնի կոչումը։
Բոլորը պետք է հասկանան, որ այդ չարաբաստիկ «սրտիկ»-ը բոլորին միայն ձախողումներ, պարտություններ, կորուստներ, մահեր, ավիրածություններ և դժբախտություններ է բերել, բերում և բերելու։


