▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են. Շուռնուխցի կինը՝ իր տանը Փաշինյանին տեսնելու մասին

Շատ-շատ էին, տունը շրջապատել էին, ոնց որ հանցագործներ լինեինք. դա անելու ձեւ չէր, որ միանգամից մտան տուն, շատ անսպասելի։

/filemanager/uploads/shurnux_pashinyan.jpg

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներից Նաիրա Գալստյանը, որի տուն երեկ ուշ երեկոյան այցելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մենք էլ հողամասից նոր էինք տուն եկել, որ հանգստանանք, հաց կերանք, այդ պահին իրենք մտան, ամոթից կարմրել էի։ Մենք իրենցից չէինք սպասում՝ այդ ձեւով, այդ կարգավիճակով կմտնեն։ Ես դուրս եկա, տեսա անծանոթի, ով ասաց, որ ուզում են գալ, ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են: Փաշինյանը իր անձնակազմով մտավ, թիկնապահներն էլ շրջապատեցին տան շրջակայքը։ Դա անելու ձեւ չի, փոքր երեխա կա տանը, դա վարչապետի պահվածք չէ»,-ասա նա

Նաիրա հավելեց, որ ինքը Փաշինյանի հետ ընդհանրապետ ոչ մի բառ չի փոխանակել. «Նա ինձ հարցրեց՝ ինչու եք այս կարգավիճակով ապրում, ասացի՝ նորմալ է, մեր վիճակն էլ այսպես է, այսպես ենք ապրում։ Հետո հարցրեց՝ իսկ աշխատանք չկա՞, որ աշխատեք, երեխային պահեք, ես էլ ասացի՝ աշխատանք չկա, ես էլ երեխայի խնամքով եմ զբաղվում։ Դրանից հետո նրանք դուրս եկան, գնացին։ Հիմա էլ առավոտյան դուրս ենք գալիս, տեսնում անսպասելի նկարները գցած ինտերնետը: Դա անելու բան չի։ 

Ես ահավոր վախեցել եմ, ոտքերս երեկվանից մինչեւ հիմա ահավոր դողի մեջ են։ Երեւի մի քանի տասնյակ կլինեին, ցանկապատի վրայով ցատկելով մտել էին ներս

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին