
Նիկոլ Փաշինյանին միացած ու կաթողիկոսի հեռացումը պահանջող Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն արդեն մի քանի օր է՝ լքել է Հայաստանը։ Այս պահին նա Գերմանիայում է։ Դեռևս հուլիսին ԵՊՀ ռեկտորը Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից ազատել էր նրան։ Սակայն Ժամկոչյանը շարունակում է աշխատել համալսարանում՝ որպես գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։
Նյուզ․am-ն է գրում ու հավելում․ «Ի դեպ, Փաշինյանին միացած Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը ևս շուրջ մեկ ամիս արտերկրում էր։ Այս մասին մեզ փոխանցեցին թեմից։ Վերջերս է վերադարձել ու անմիջապես շտապել Գյումրի՝ Փաշինյանի հետ պատարագին մասնակցելու։
Բայց նա այնտեղ միակը չէր իր թեմից։ Գյումրիի պատարագը մատուցում էր Արմավիրի թեմի քահանա Տեր Մկրտիչ Մուշեղյանը»։
Դիտեք նաև՝


