Փաշինյանն ԱԺ ամբիոնից ընդդիմադիր ուժերի ընտրողներին անվանեց «շուն ու շանգյալ»` մոռանալով, որ ինքը ոչ միայն ՔՊ–ի համակիրների վարչապետն է
Նա պնդեց, թե գտել է նախկին–ներկա բանավեճը հաղթահարելու ձևը. ըստ նրա` 2026 թ. ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ–ն անցողիկ շեմը չհաղթահարեն ու չանցնեն խորհրդարան։
«Չի կարող այդպես լկտի ձևով, հիբրիդային դեզինֆորմացիայի միջոցով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցող քաղաքական ուժը հայտնվի խորհրդարանում։ Դա շատ վատ բան կլինի։ Եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ «Ուժեղ ՀՀԿ»–ն, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ–ն կարող են անցնել խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,– ԱԺ–ում հայտարարեց նա` խառնելով իրար դաշինքներն ու կուսակցությունները։
***
|
Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից վիրավորեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են կամ տալու են «Հայաստան դաշինք»-ին, «Ուժեղ Հայաստան»-ին և «ԲՀԿ»-ին՝ անվանելով այդ ընտրողներին «շուն ու շանգյալ»։ |


