▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն անում է այն ամենը, ինչը ժամանակին արել է Պորոշենկոն և շարունակում է անել Զելենսկին». Պետդումայի պատգամավոր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և շարունակել է անել Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին: Այս կերպ նա արձագանքել է ռուս սահմանապահներին արտաքսելու` Երևանի որոշմանը։ «Սա ապացուցում է, որ ոչ թե Հայաստանը, այլ Փաշինյանն է անջատվում Ռուսաստանից: Ըստ էության, նա երբեք չի եղել Ռուսաստանի հետ: Նա եկել է իշխանության՝ քաղաքացիական հասարակության ներսում տարաձայնությունների ալիքի ֆոնին: Այսօրվա դրությամբ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Պորոշենկոն և շարունակել է անել Զելենսկին։ Նա քայլում է տրորված արահետով, որն իր համար որոշում են անգլոսաքսերը, որոնք մտադիր են Հայաստանը վերածել հերթական հակառուսական ճակատի»,-ասել է Վոդոլացկին:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին, որ Հայաստանն ունակ է ծառայություն իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում՝ առանց ռուս սահմանապահների մասնակցության:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին