▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն արդեն հպարտանում է, որ ստորագրել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագիրը»

Քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանն, անդրադառնալով նախօրեին Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ արտահայտությանը՝ «Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ...», նկատել է․ «Գիտեք, ինձ թվում է՝ ինքը արդեն հպարտանում է, որ ստորագրել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագիրը, որովհետև միշտ հղում է անում այդ պայմանագրին և ասում՝ ես այսպիսի պայմանագիր եմ ստորագրել, բայց տեսեք՝ Ադրբեջանը խախտում է այդ պայմանագիրը, Ռուսաստանն էլ, որը պետք է երաշխավորը լիներ, չի օգնում մեզ։ Փաշինյանը չի գիտակցում, որ իր ստորագրած կապիտուլյացիան շարունակական է»։


Հակոբյանի պնդմամբ՝ Փաշինյանն ընդհանրապես դիվանագիտական բառարանին ծանոթ չէ․ «Նոյեմբերի 9-ին, երբ Ալիևը խոսել է միջանցքի մասին, վարչապետ կոչվածը միջանցքը հասկացել է սովորական ճանապարհ և իր համաձայնությունը տվել է՝ ՌԴ ներկայությամբ։ Իր տգիտության պատճառով հիմա ուզում է հետ ֆռացնել, չի ստացվում։ Ալիևը, հիմնվելով այդ տգիտության վրա, լեգիտիմացնում է իր ռազմական և դիվանագիտական գործողությունները»,- նշել է նա` 168 TV-ի եթերում ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին