▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, ՌԴ-ին մեղադրել պետք չէ». Լավրով

«2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին․ այդ ժամանակ երեք առաջնորդները ելնում էին նրանից, որ կարգավիճակի շուրջ դեռ բանակցություններ են լինելու: Բայց Պրահայում Ադրբեջանի նախագահն ու ՀՀ վարչապետը ստորագրեցին հայտարարություն, ըստ որի՝ ճանաչում են Ալմա-Աթայի 1991-ի հռչակագիրը»,- Մեծ քսանյակի գագաթնաժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ շարունակելով ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը»։

Լավրովը հավելել է, որ Պրահայում Հայաստանի վարչապետն է ստորագրել մի փաստաթղթի տակ, ըստ որի՝ «այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հանդիսանում է Ադրբեջանի մաս»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին