▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ է տվել

Արդեն քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի դեռևս գործող պետ Օնիկ Գասպարյանի դեմ:

Այս մասին հայտնում է Armlur.am-ը։

Իշխանության ներկայացուցիչները նպատակ ունեն ձերբակալել նրան եւ քրեական գործը հենց այդ նպատակն ունի:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի անդամների հետ համատեղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դրանից հետո Փաշինյանը այդ հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ, միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ Գասպարյանին աշխատանքից ազատման համար: Երեկվա դրությամբ Արմեն Սարգսյանը չի ստորագրել միջնորդությունը, ոչ էլ դիմել է Սահմանադրական դատարան: Եվ այս պահի դրությամբ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ շտաբի պետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին