Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Թարմացված․ «Վստահ եմ՝ ներքուստ մենք գիտենք դրդիչներին ու հիմնական պատճառներն ովքեր են եղել, ինձ իրավունք չեմ վերապահի բարձրաձայն ասել. իմ պաշտոնի բերումով դա մեղադրանք կհնչի, բայց թե՛ Մարտի 1-ի, թե՛ Հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դրդապատճառներն ու դերակատարներին, կարծում եմ, բոլորս գիտենք, մնում է փաստն արձանագրվի ու համապատասխան պատիժ լինի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին՝ ինչո՞ւ Հոկտեմբերի 27-ի գործը մինչև այժմ բացահայտված չէ, նշել է. «Շատ ժամանակ է անցել, մանրամասները չգիտեմ, ես քաղաքական գնահատական կարող եմ տալ. 24 տարի է անցել, բավականին բարդ է»: Թարմացված․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ նոր հոկտեմբերի 27-ի վտանգ տեսնո՞ւմ է, ասել է. «Իհարկե տեսնում եմ, ես չեմ բացառում, որ արտաքին, էն էլ էս իրավիճակում, էն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, դրա նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարևորություն ունեցող էին, շատ ավելի հեռու էր, օրինակ, Մեղրին հանձնելու գաղափարը, հիմա է՛լ ավելի հեռու է»: |