«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 168TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ՝ սոցկայքերում ակտիվությանը: Զուրաբյանի խոսքով՝ նրանք ցույց են տալիս իրենց՝ սենյակից սենյակ տեղափոխվելը, ուտեստները. տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանները որոշել են դառնալ Քարդաշյաններ։ «Սա «Փաշինյանները» ռեալիթի շոուն է: Առաջին անգամ նրանք որոշեցին հրապարակել նաև, թե ինչ ռեկորդներ են սահմանել իրենց դիտումները. սա էժանագին, անամոթ մի բան է, որը, ցավոք սրտի, ժամանակակից աշխարհում աշխատում է, բայց խնդիրն այն է, որ Հայաստանն այսօր չունի ղեկավար, ունի ռեալիթի-շոուի մասնակից, որը հանրությանը տանում է բթացում»,- ասել է նա: Ըստ Զուրաբյանի՝ այդ ամենը տանում է դեպի անձի պաշտամունք՝ ինչ լավ ծամեց, ինչ լավ թրաշվեց. ժողովրդին կամաց-կամաց հեռացնում են քաղաքականությունից, տանում վիտուալ աշխարհ: |
Դիտեք նաև՝