«Կառավարության ծրագրում գեղեցիկ բառերով խոսում էիք մարդու իրավունքների պաշտպանության մասին։ ՀՀ քաղաքացին երբեք իրեն այսքան անպաշտպան չի զգացել»,-ԱԺ-ում, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականին անդրադառնալով, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «Հայ մարդը ոչ միայն պաշտպանված չէ արտաքին հարձակումներից, այլ նաև պաշտպանված չէ՝ օրեցօր աճող ծանր հանցագործություններից։ Մենք դարձել ենք քրեական աշխարհ։ Հավանաբար ծրագրի շրջանակներում էր, որ կառավարության ղեկավարը տարեվերջին ասում էր՝ 50 հոգի է ձերբակալվել, թե 100, էական չէ, մեզ պետք են մեղադրական դատավճիռներ։ Ժողովրդավարությունից եք խոսո՞ւմ, մարդու իրավունքների՞ց։ 2023 թվականին ձեր այս ծրագրի կատարման ընթացքում փաստաբաններին արդեն ոստիկանությունում ծեծում են»,- նշել է պատգամավորը: |
«Փաստաբաններին ոստիկանությունում ծեծում են, ժողովրդավարությունից եք խոսո՞ւմ»․ Էլինար Վարդանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet