▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոն Գագիկ Հարությունյանի որդուն` գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել Արտակ Գագիկի Հարությունյանը։

Գևորգ Կոստանյանի այլ հրամաններով` Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Վարդան Ավետիսյանը նշանակվել է վարչության պետի տեղակալ`ազատվելով վարչության պետի պաշտոնից: Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պարտականությունները դրվել են զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Հրաչյա Այվազյանի վրա: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին