▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնական Բաքուն 2019-ին Երևանից ակնկալում է «Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում»

Պաշտոնական Բաքուն 2019-ին  Երևանից ակնկալում է«Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Աամեդյարովը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացն առաջին հերթին հնարավորություններ կբացի ՀՀ-ում տնտեսական աճի համար:

Մամեդյարովը նշել է, որ երկար տարիներ շարունակվող բանակցությունները արդյունք չեն տվել: «Սակայն ՀՀ-ում կատարված վերջին իրադարձությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև Դուշանբեում ու Սանկտ ՊԵտերբուրգում կայացած զրույցները, նաև իմ հանդիպումները իմ հայ գործընկերոջ հետ որոշակի լավատեսության հիմք են տալիս` բանակցային գործընթացի առաջխաղացման տեսանկյունից»,- նշել է նա:

Խոսելով ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ վերջին հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մասին` Մամեդյարովը նշել է, որ դրանում խոսվում է բանակցությունները շարունակելու մասին: «Դա նշանակում է, որ բանակցությունների ձևաչափը կմնա անփոփոխ:Կարևոր է նաև համատեղ հայտարարությունում արտացոլված միտքը, որ մոտ ապագայում անհրաժեշտ է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մակարդակով ինտենսիվ` արդյունքին ուղղված բանակցություններ»,- ասել է Մամեդյարովը:

Ըստ նրա` այդ մոտեցմանն աջակցում են ԵԱՀԿ համանախագահները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին