▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնանկ է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թաղապետ սանիկը

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա ազատման պատճառը եղել է աշխատանքային գործունեության ընթացքում լուրջ թերությունների ի հայտ գալը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքապետ Տ. Մարգարյանի որոշմամբ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արթուր Կիրակոսյանը, ով ծնունդով նուբարաշենցի է և նա դրական է բնութագրվում նուբարաշենցիների կողմից:

Հիշեցնենք, որ նախկին թաղապետ Մ. Հովհաննիսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին