▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնյաներին հանձնարարվել է երթևեկել հանրային տրանսպորտով

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացնում է, որ այսօր  քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության բոլոր պաշտոնյաներին կրկին հանձնարարել է մինչև տարեվերջ աշխատանքի գալ ու գնալ միայն տրանսպորտով:
«Սիրելի երևանցիներ, տրանսպորտում նրանց տեսնողներին խոստանում եմ շատ ջերմ խոսքեր: Սպասում եմ լուսանկարների, տեսնենք հանձնարարականի մասին զեկույցն ու ձեր նկատած լուսանկարները որքանո՞վ են համընկնելու»,- քաղաքացիներին դիմում է Անահիտ Բախշյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին