▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստորեն սուտը լինում է ոչ միայն կաղ և պոզերով, այլ նաև՝ ճաղատ․ Քահանան՝ ՔՊ-ականի մասին

Մարկոս քահանա Մանգասարյանը գրում է․

Ընդգծված տհաճությամբ և բացառիկ ինքնազսպումով կարողացա նայել Արթուր Հովհաննիսյան վերնագրով պատգամավորի ճեպազրույցը՝ Անդրանիկ Քոչարյան պատգամավորի անվեհեր ու հայրաշունչ հայացքի ներքո, որտեղ երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն՝ հրապարակ նետելով ամեն տեսակի հերյուրանքներ ու ստահոդ լուրեր, այդ թվում նաև այն, որ իբրև թե ժողովուրդը Կաթողիկոսի օրհնությամբ հարձակվել է Պետության վրա:

Փաստորեն սուտը լինում է ոչ միայն կաղ և պոզերով, այլ նաև՝ ճաղատ, իսկ տեղ-տեղ նաև բեղերով:

Պիտի հիշեցնենք երիտասարդ երեսփոխանին, որ հայոց պատմությունը հավասար չէ իր ապրած տարիներին: Այն ունի հազարամյակների ընդգրկում և այդ պատմության վերջին շուրջ 2000 տարիներին Եկեղեցին լծված է եղել միայն Պետականության վերակերտմանը և զորացմանը: Իսկ պետականության վրա հարձակվում են բոլոր նրանք, ովքեր

 հրաժարվեցին Արցախի հարազատ օջախից,

հանձնեցին Հայաստանից ինքնիշխան տարածքներ,

 վարկաբեկեցին արցախյան պատերազմի հերոսներին,

որոնց հրահանգով շրջափակվեցին դատարանների շենքերը,

որոնց թողտվությամբ գրավվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքը:

Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին պետք է փնտրել ոչ թե Եկեղեցում, այլ հենց ձեր շարքերում:

Այսպիսի իրավիճակներում են ցավալիորեն արձանագրում. «Մովսեսի աթոռին նստեցին փարիսեցիները» (Մատթ. 23.2):

Հ.Գ. հուսով ենք կառավարության աշխատակազմի ղեկավարն իր ֆեյսբուքյան անդուլ որոնումների արդյունքում կհայտնաբերի «ատելության խոսք» տարածող հերթական այս գրառումը և կտեղադրի իր ֆեյսբուքյան պատին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին