Փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հարգելի ընկերներ, լրագրողներ.
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:
Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»: