Օգտատեր Ալեքս Թովմասյանը գրում է. «ԼադաՆիվա...
Մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ այս թեմային, բայց նորից պիտի ասեմ։
Ջնջում են մեր պատմությունն ու մեր մշակույթը, ոչնչացնում եմ ամեն տեսակ հայկականն ու ազգայինը։
44 օրյա պատերազմից հետո հատկապես սոցցանցերում շատ ակտիվ թեզ են պտտեցնում ադրբեջանցիներն այն մասին, որ մենք` հայերս, երբե’ք չենք ապրել այս տարածաշրջանում։ Որ մեր իրական պատմական հայրենիքը դա Հնդկաստանն է։ Որ մենք քոչվոր ցեղեր ենք, որոնք արհեստականորեն բերել ու բնակեցրել են այս տարածաշրջանում` ադրբեջանական հողերի վրա։
Ամեն երկրորդ (եթե ոչ յուրաքանչյուր) ադրբեջանցի դա է գրում ցանկացած հայկականին կամ Հայաստանին վերաբերվող տեսահոլովակի կամ նկարի տակ, որ մենք ամեն ինչ գողացել ենք սրանից-նրանից և որ մենք Հնդկաստանից են գաղթել։
Կրկին անգամ ասում եմ, իզուր չէ, որ չի վերահսկվում հատկապես հնդիկների ներհոսքը Հայաստան, որովհետև ՀՀ իշխանության աթոռ զավթածներն ու ադրբեջանցիները գործում են մեկ ծրագրի շրջանակներում` ոչնչացնել հայկականն ու ազգայինը։
Հիմա փորձեք չնայել ԼադաՆիվայի տեսահոլովակն, այլ ուղղակի լսեք երգը։ 99%-անոց հնդկական մոտիվներով զառանցանքը տանում են Եվրատեսիլ, որպեսզի ներկայացնեն հայկական մշակույթը։
Իսկ հիմա հարց։
Կարծում եք պատահակա՞ն է, որ Հայաստանն աշխարհին ներկայանում է ակնհայտ հնդկական մոտիվներով երգ-երաժշտությամբ։
Հիմա, երբ ամենաշատն է պետք ցույց տալ հայկական մշակույթն ու ազգային որակներն աշխարհին, մենք տեսահոլովակում ցուցադրում ենք գռեհիկություն, հիսթերիկ շարժումներ, անհասկանալի պարեր, հոգեկան շեղում ունեցողի միմիկաներ և այդ ամենն ուղեկցվում է ընտանիքին չլսելու, մեծերին չհարգելու, ինչ ուզող-անող, անհնազանդ, ազատ աղջկա մասին հպարտորեն ասվող տեքստով։
Ճիշտ է, ճաշակին ընկեր չկա, բայց այս պարագայում կասեմ` կեցցե` մարտնչող տգիտությունը»։
|