▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատասխան Հ1-ից ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ-ին. «Գեներալի աղջիկը» նման ՎԱՅՆԱՍՈՒՆ Է ԱՌԱԶԱՑՐԵԼ ՆԱԵՎ ԱԴՐԲԵԶԱՆՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» երկրորդ մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:

Նախաձեռնության որոշման մեջ նշվել էր, թե «ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության ղեկավարության, Հայոց բանակը կազմողների մեծամասնութունը Հայրենիքի զգացողություն ունի և չի զբաղվում մեր ժողովրդի հիմարացմամբ»:
Այս առիթով` Asekose.am -ը ներկայացնում է «Գեներալի աղջիկը» հեռուստանովելի բեմադրող ռեժիսոր Ելենա Արշակյանի արձագանքը.

Մենք ընդհանրապես այդ կազմակերպությանը արհամարանքով ենք վերաբերվում և կարծում ենք, որ ավելի լավ գովասանք չկա, քան այդ կազմակերպության քննադատությանը արժանանալը:
«Գեներալի աղջիկը» այսօր ոչ միայն ամենավարկանիշային հեռուստանովելներից մեկն է, այլև շատ լավ ընդունվում է և հասարակության, և բանակի կողմից:
Հեռուստանախագիծը իրականացվում է ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ և օժանդակությամբ, ինչի համար ուզում ենք կրկին անգամ հայտնել մեր շնորհակալությունը:
Իսկ ինչ վերաբերվում է տվյալ կազմակերպությանը և նրա թիկունքում կանգնած «մուտիլովշիկներին», ապա բնական է, որ բանակի քայքայմամբ, ապազգային գաղափարների և այլասերվածության քարոզչությամբ զբաղվող կազմակերպությանը չէր կարող չանհանգստացնել բանակին նվիրված նախագծի նման հաջողությունը:
Ինչ բանակի համար լավ է, նրանց համար վատ է:
Ի դեպ, «Գեներալի աղջիկը» նման վայնասուն է առաջացրել նաև Ադրբեջանում:
Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին