▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմը, մեր նահատակ զինվորներն ու Տիգրան Վիրաբյանի «անմոռանալին»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Անկախության օրն անմոռանալի համերգային կատարումների մասին Հանրայինի ազդագիրը  կոշտ քննադատությունների առիթ է տվել  համացանցում։ 

ԱրմԲլոգ կայքը գրում է, որ այդ հայտարարությունն իհարկե հասկանալի ու ըմբռնելի կլիներ, եթե չլիներ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամու կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, որի հետևանքով, ցավոք, հայկական կողմն ունեցավ  մոտ երկու հարյուր զոհ․ «Այս հայտարարությունն արվում է այն դեպքում, երբ պաշտոնապես հայտարարվել է, որ հանրապետությունում անկախության տոնին նվիրված միջոցառումները չեղարկվում են․․․»։

starnews.am-ն էլ այս առիթով  գրում է․ «Հանրայինի գլխավոր պրոդյուսերը` Տիգրան Վիրաբյանը, ոչ միայն հեռու է իր մասնագիտությունից, այլ նաև հեռու է երկրում տեղի ունեցող իրավիճակից, որ չի գիտակցում, որ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ  պետք է մեր հերոսների անունները լինեն, ոչ թե իր պատրաստած կամ նկարահանած  համերգները…»։ 

Ֆեյսբուքյան օգտատեր Բարսեղ Սաքունցն էլ գրել է․ «Տիգրան Վիրաբյանը լավ կաներ սեպտեմբերի 21-ի եթերում ցուցադրեր վերջին եռօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմի մեր նահատակ հերոսների անուններն ու նկարները․․․ բայց դե գիտենք, որ նա պետք է հանձնարարություն ստանա կառավարությունից, որն , ավաղ, մինչ օրս չի հրապարակել ոչ զոհերի կոնկրետ թիվը, ոչ էլ բոլոր զոհերի  անունները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին