«Պիտի անդրադառնամ Սերժ Սարգսյանի արձագանքին, որովհետև դա տվեց մի շատ ֆունդամենտալ և կարևոր հարցի պատասխան»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ ես այս դահլիճում ներկայացրի 1998-2018թթ․ տեղի ունեցած իրադարաձությունների շղթան, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն այդ քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարագավորման շուրջ չի բանակցել երբեք»,- նշեց նա։ «Այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998թ. իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու։ Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն էս դրվագին, որովհետև միայն այս դրվագի պարզաբանումն առանց մանրամասների, ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորվին ուրիշ համատեքստ»,- հայտարարեց վարչապետը։ «Ամենևին էլ պատահական չի, որ 2020-ի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թվական, ասում է՝ ես էն ժամանակ ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար՝ երկու անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո.․․ Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարավաղաի հարցն է»,- նկատեց Փաշինյանը։ |