▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի հետևանքները պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին, բայց այն կանգնեցնելը ՀՀ քաղաքական ուժերը համարում էին դավաճանություն. Հարությունյան

1994-ի մայիսի 12-ի զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել աշխարհի օրինակներից եւ ունենալով առավելություն բանակցային գործընթացում ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ: Այս մասին Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի եւ շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքը, նշելով, որ պատերազմի հետեւանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել. «Չի ձեւավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, եւ կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»:

/filemanager/uploads/2020/04/week-1/Arayik_Harutyunyan_1.jpg

Նախագահը ընդգծել է, որ հակառակորդի կողմից պատերազմին մասնակցում էր Թուրքիան: Այսօր էլ թուրքական պաշտոնյաները հայտարարում են. «Ադրբեջանի հետ միասին մեզ հաջողվել է լուծել պատմական արդարությունը»: Միայն 7 հազար ահաբեկիչ վարձկան Սիրիայից մասնակցում էր արախյան երկրորդ պատերազմին:

Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ 1992 թվականի հունիսի 13-ից, երբ հայաթափվեց Շահումյանը, հետո Մարտակերտը, Հադրութի, Մարտունու, Ասկերանի որոշ գյուղեր, մենք տեր չենք կանգնել եւ ավելի քան 50 հազար հայ բնակչություն թողել են Արցախը՝ ունենալով հնարավորություն տեղավորելու:Սա պատճառներից մեկն է, քանի որ Արցախում բնակչությունը պետք է լիներ ոչ թե 45 հազար, այլ ավելի քան 200 հազար: Երբ շահումյանցիների 10 տոկոսին էլ տեր չենք կանգնել եւ այդ մարդիկ գնացել են»:

Արայիկ հարությունյանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանի եւ Արցախի ապագան տեսնում է նոր ռազմաքաղաքական ավելի խորը համագործակցության շրջանակներում եւ Ռուսաստանի հետ միասին կարողանանք դիմակայել այս ստեղծված իրավիճակին. «Քանի որ Թուրքիան չի պատրաստվում լքել տարածքը»: Նրա խոսքով, Արցախը կշարունակի քաղաքական պայքարը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների համար, գոնե ԼՂԻՄ սահմաններում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին