▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր կդառնա

44-օրյա պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը շուտով հայր կդառնա: Նրա կինը՝ Քրիստինե Պողոսյանն ուրախալի լուրը հայտնել է յուրահատուկ ձևով՝ ամուսնուն նվիրելով մանկական պարագաներ:

Դրանք շոշափելով էլ Վրեժը հուզմունքով կռահել է, որ շուտով իրենց երջանիկ ընտանիքը համալրվելու է:

19-ամյա Վրեժ Բադալյանը պատերազմի դաշտում վիրավորվել է երկու անգամ։ Առաջին անգամ՝ գրադ կայանքից. վնասվել են ձեռքը, ոտքը, թոքը։ Այդ վիճակում շարունակել է մարտը, մինչև ընկերները նստեցրել են ավտոմեքենա՝ Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ավտոմեքենան պայթել է անօդաչուի հարվածից: Վրեժը կորցրել է աջ աչքը, իսկ ձախ աչքի տեսողությունը միայն հնարավոր է վերականգնել վիրահատության արդյունքում, որը Հայաստանում չի արվում: Նա Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղից է:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին