Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գոնե կարճաժամկետ իմաստով հնարավոր համարում է Հայաստանից արտահոսքը, սակայն ներգաղթի ակնկալիք էլ միշտ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զարեհ Սինանյանը.

«Ներգաղթի ակնկալիք միշտ ունենք, բայց այս պահին անուրանալի է, որ ժողովրդի մեջ հոգեբանական որոշ անկում կա՝ կապված պատերազմի բացասական արդյունքների հետ, հետևաբար չեմ զարմանա, եթե գոնե կարճաժամկետ արտահոսք լինի Հայաստանից»:
Սինանյանն ասաց նաև, որ պատերազմից հետո մեծ արտահոսք չի եղել, որովհետև դրա հնարավորությունը չի եղել:
Դիտեք նաև՝


