ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկին ասաց, որ կասկած կա, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է: Ըստ նրա՝ քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, այսուհետ պատգամավորները դահլիճ մտնելիս պետք է ձեռնոց և դիմակ կրեն, դա նրանց կբաժանվի մուտքի մոտ:

Հավելենք, որ խոսքը պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մասին է: Նա ինքնամեկուսացել է, քանի որ օրեր շարունակ շփվել է մի անձի հետ, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Դիտեք նաև՝


