▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով. խմբակցությունից շատերը ինքնամեկուսացել են

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորանավիրուսով և այսօր չի ներկայացել նաև Ազգային ժողովի նիստին:

Այս մասին գրում է ArmLur.am-ը:

Նշենք, որ արդեն հաստատված վարակակիր է նաև ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, որից հետո մեկուսացել են ԲՀԿ-ականները, սակայն ըստ էության կորոնավիրուսը հասել է նաև իշխող խմբակցությանը:

Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին, սակայն նա հայտնել է, թե «Իմ քայլ»-ի պատգամավորների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մասին տեղեկություն չունի: Իսկ պատգամավոր Ծովինար Վարդանյանը, որն այսօր բացակայում է ԱԺ նիստից, կայքի հետ զրույցում հայտնել է, թե որոշել է կորոնավիրուսի թեստ հանձնել և դա է պատճառը, որ այսօր չի ներկայացել նիստին, ջերմում է:

Իսկ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը կայքի հետ զրույցում հայտնել է, թե երկու օր առաջ է կորոնավիրուսի թեստ հանձնել, և երեկ եկել է դրական պատասխան: Նա հայտնել է, թե իրեն լավ է զգում այս պահին, գանգատներ չունի: Պատգամավորը հավելել է, որ  թեստը հանձնելուց հետո Ազգային ժողով չի եկել, իսկ շփման շրջանակն էլ նեղ է, քանի որ միայն տանից աշխատանքի է գնացել և վերադարձել:

Հավելենք, որ Ազգային ժողովի այսօրվա նիստից մեծ թվով պատգամավորներ կան բացակա և պատճառը հենց նրանց ինքնամեկուսացումն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին