▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորի ակտիվությունը թող որոշվի բովանդակության չափանիշով. Տիգրան Ուրիխանյան

«Մեդիա կենտրոնում» «Մանդատ» ՀԿ-ն ներկայացնում է  Ազգային ժողովի նախորդ՝ երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:

Քննարկամը ներկա են Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ) և Արծվիկ Մինասյանը(ՀՅԴ):

Ներկայացված արդյունքների հետ համաձայն չէ Տիգրան Ուրիխանյանը, ով անհամաձայնությունը մանրամասնեց հետևյալ կերպ. «Չի կարելի 20 օրենք վերցնել և համեմատել: Պետք է ֆուտուրիզմից հեռու մնանք: Երբ որոշվում է պատգամավորի ակտիվությունը, ես կուզեի, որ որոշվի ոչ թե թվաքանակով արտահայտած բառերի, բառակապակցությունների չափանիշով, այլ բովանդակության չափանիշով»,-ասաց ԲՀԿ խմբակցության պատգմավորը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ որոշ առումով համամիտ է արդյունքների հետ` առաջարկելով. «Առաջարկում եմ կենդանի գործունեությանը մոնիտորինգի ենթարկել, ինչպես նաև հասարակության մեջ այս կամ այն պատգամավորի ընկալումը»:

«Ներկա փուլում պառլամենտական գործունեության ամենահիմնարար խնդիրը պառլամենտական վերահսկողության հարցն է կառավարության գործունեության նկատմամբ: Այսօր չունենք մենք այդ լծակը: Պառլամենտի վերահսկողական գործառույթները սարսափելի անկատար վիճակում են»,-ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին