«Ծառուկյան» խմբակցության ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականուհին` Կարինե Պողոսյանը, մեկն է այն պատգամավորներից, ովքեր դիմել են ԱԺ ղեկավարությանը, որպեսզի կառույցը փոխհատուցի Երեւանում վարձակալած իրենց բնակարանի վարձակալության վճարը:
Armtimes.com-ն այսօր ԱԺ-ում Պողոսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա չի ցանկանում իր գործընկեր Վարդան Ղուկասյանի նման հրաժարվել այդ գումարից:
- Տիկին Պողոսյան, չեք ցանկանու՞մ դուք եւս հրաժարվել այդ գումարից, եւ այն հետ վերադարձնեք:
- Ի՞նչ հարց է, չկա նման բան, ի՞նչ հետ տալու մասին է խոսքը: Դա ցանկացած պատգամավորի օրինական իրավունքն է, եւ մենք օգտվում ենք մեր այդ իրավունքից:
- Այդ գումարը (ԱԺ-ն տրամադրում է մինչեւ 100 հազար դրամ) բավարարո՞ւմ է ձեզ Երեւանում բնակարան վարձակալելու համար: Նկատի ունեմ, դուք այդ գումարը կրկնապատկու՞մ եք, կամ ինչ-որ մաս ավելացնու՞մ եք:
- Ինձ այդ գումարը բավարարում է, ես չեմ լրացնում: Բավարարվում եմ այնքանով, որքան հատկացնում են ինձ:
- Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի պատգամավորի տունն`ըստ ձեզ:
- Պատգամավորի տունը, բնականաբար, պետք է ունենա հարմարավետ պայմաններ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում