▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Երեկ Բաքվում հանդիպել են մեր նոր փրկիչ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յ. Սթոլթենբերգը և Ի. Ալիևը։ Ձեզ եմ ներկայացնում մեկական մեջբերում երկուսի ելույթից, որոնք ցույց են տալիս, թե իրականում որքան բարձր մակարդակի և իրական հարաբերություններ կան երկու կողմերի միջև։

Ի. Ալիև. «Այսօր Ադրբեջանը գազ է արտահանում ութ երկիր, որոնցից վեցը ՆԱՏՕ անդամ են, իսկ երկուսը՝ ՆԱՏՕ գործընկեր։ …Եվրոհանձնաժողովը համարում է Ադրբեջանին վստահելի գործընկեր և գազի համաեվրոպական մատակարար»։

Յ. Սթոլթենբերգ. «Ես ողջունում եմ այն, որ Ադրբեջանը զարգացնում է ավելի ու ավելի ամուր կապեր ՆԱՏՕ անդամների հետ (նկատի ունի՝ Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձեցումը) և որ ձեր երկիրը խաղում է ավելի ու ավելի կարևոր դեր ոչ միայն գազի, այլև, ապագայում, դեպի Եվրոպայում ՆԱՏՕ անդամ երկրներ էլեկտրականության մատակարարման գործում»։

Հիմա հարց. պատկերացնենք իրավիճակ, երբ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա։ Ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին