Asekose.am-ը ներկայացնում է պատմական լուսանկարներ «Էրեբունի (Արին-Բերդ)» քաղաքատեղիում և «Շենգավիթ» վաղ բրոնզեդարյան բնակատեղիում մոտ կես դար առաջ իրականացված պեղումների աշխատանքից:
Նշենք, որ մեր մայրաքաղաքի հնագույն վայրերից մեկը` Երեւանյան լճի ձախ ափին 30մ բարձրության վրա գտնվող եւ 6հա տարածք զբաղեցնող «Շենգավիթ» հնագիտական բնակատեղին, վեց հազար տարվա պատմություն ունի:
Առաջին պեղումներն այստեղ կատարել է պրոֆ. Ե. Բայբուրդյանը: Ավելի ուշ, 1950-ականներին, Սանդրո Սարդարյանն է մեծածավալ պեղումներ կատարել, որոնց հիման վրա էլ 1960-ական թվականներին հիմնադրվել է «Շենգավիթ» թանգարանը:
Իսկ Էրեբունի թանգարանի բացումը, որ 1968 թվականին էր, համընկել է Երևան քաղաքի 2750-րդ ամյակի տոնակատարությունների հետ։ Թանգարանը գտնվում է Արին Բերդ բլրի վրա, մի վայրում, որտեղ մ․թ․ա․ 782-ին հիմնվել է ուրարտական Էրեբունի ամրոցը։