▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատմությանը հայտնի չէ մի իրավիճակ, երբ պարտված իշխանությունը շարունակի մնալ որպես իշխանություն»․ Էլինար Վարդանյան

«Ըստ էության՝ մեր բանակը չի պարտվել, պարտվել են այսօրվա ապիկար իշխանությունները, որոնք իրենց սխալ հաշվարկների, անկարողության, վախենում եմ մտածել, որ դիտավորության արդյունքում բերեցին այսպիսի աղետալի արդյունքների»,-«Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նա նշեց, որ պատմությանը հայտնի չէ մի իրավիճակ, երբ պարտված իշխանությունը շարունակի մնալ որպես իշխանություն, քանի որ նրա հետ ոչ մեկ հաշվի չի նստում․ «Նրան միայն ստորացնում են, միայն պարտադրում են և դա այն իրավիճակն է, ինչն ունենք այսօր։ Այս ամենի հանգուցալուծումը պետք է լինի առաջին հերթին պարտված իշխանության հեռացումը և արժանապատիվ խաղաղության վերականգնումը»,- ասաց Վարդանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին