▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատրաստ եմ ցանկացածի շուրջ համախմբվել, այդ թվում՝ Արման Թաթոյանի». Արթուր Վանեցյան

Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ընթացքում՝ հարցին, թե այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված քննարկմանը տեսակետ է հնչել, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կարող է լինել որպես անցումային վարչապետ և ընդդիմության առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Արման Թաթոյանին համարում եմ գրագետ, բանիմաց, հայրենասեր մարդ, ճանաչում եմ շատ վաղուց, իր հետ ունեմ ընկերական հարաբերություններ։ Չեմ կարող այս պահին պատասխանել հարցին, թե պատրաստ եմ իր շուրջ համախմբվել, թե ոչ։ Ես պատրաստ եմ ցանկացածի շուրջ համախմբվել, ով ի վիճակի կլինի լուծել այն հարցը, որը դրված է բոլորիս առջև։ Ցանկացածի հետ, այդ թվում՝ Արման Թաթոյանի»։

Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին