Թարմացված․ Լրագրող Անի Քոչարի սրտի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին Անին տեղեկացրել է ինստագրամի միջոցով: Նա հիվանդանոցից լուսանկար է տեղադրել և կից գրառում արել.
«Բոլոր սրտացավ մարդկանց, բոլոր անհանգստացողներին. վիրահատությունը, փառք Աստծո, անցել է բարեհաջող: Ամեն բան կարգին է: Շուտով կակտիվանամ և ամեն բան կպատմեմ»,- գրել է նա:
***
Լրագրող, «Հանձնվել չկա» և «Կյանքը 2-րդ փորձից» գրքերի հեղինակ Անի Քոչարը գրել է.
«Ինձ համար, խոշոր հաշվով, էական չէ, թե տարվա, որ եղանակն է, ինչ ամիս է, կարևորը, որ կա կյանքը և դրա ամեն օրն ինձ համար շնորհ է: Աստծո պարգև է շարունակել վայելել իմ հրաշքների ներկայությունը:
Մնաս բարով 2024-ի ամառ:
Պատրաստվում եմ սրտի 1-ին վիրահատությանը և մինչ դա մի բան եմ ցանկանում կրկնել՝ Տերը իրեն հուսացողին ամոթով չի՛ թողնում և Աստված չի՛ պատժում: Նրա շնորհներն այնքան առատ են իմ կյանքում (երկու երեխաներս վարձքս են Բարձրյալից):
Հ.Գ. առողջական խնդիրների ճնշող մեծամասնությունը սթրեսից ու ապրումներից է. դա Աստծո պատիժ չէ, այլ հերթական մի փորձություն, որը պետք է անցնել առանց չարանալու»։
Դիտեք նաև՝