Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից ոստիկանները բերման են ենթարկել ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին։
Պատճառը եղել է այն, որ Մանուկյանը խախտել է պարետի որոշումը և այգում զբոսնել է առանց դիմակի։

Նա հրաժարվել է կատարել ոստիկանների պահանջը և չի ենթարկվել վերջինների հորդորին:
Դատական նիստը հետաձգվել է ազատամարտիկի բացակայության պատճառով:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստն էր։


