▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փայլակ Հայրապետյանը սենսացիոն հայտարարություն է անում՝ պահանջելով բաց թողնել Աշոտ Սուքիասյանին. shamshyan.com

 

Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց օֆշորի գործով սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը: «Ինչի՞ համար չի եկել Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի իմ կամ մեկ ուրիշի հաշվի վրա, այլ՝ իր: Այդ գումարով մոտ 90 կիլոգրամ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը, որի հիմնական սեփականատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են: Դակումենտալնի գրանցված է՝ 6 միլիոնից ավելի ոսկի են գնել: Հիմա այդ ոսկու տեղն էլ հայտնի չէ: Բայց հանրապետությունում դատախազից սկսած՝ չեն ուզում այդ հարցի պատասխանը ստանան: Իմ ունեցածը ես իմ քրտինքով եմ վաստակել, ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցին: Ինչո՞ւ իմ ունեցածի վրա խաչ քաշեցին»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը: Նա նաեւ նշեց, որ իր սնանկացման գործում մեղավոր է նաեւ «Ամերիա» բանկի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը: Միաժամանակ ավելացրեց, որ եթե այս անձինք պետք է քննության չմասնակցեն եւ պատասխան չտան, ապա ինքը համաձայն չէ, որ Աշոտ Սուքիասյանին կալանքի տակ պահեն: «Ես համաձայն չեմ այս ընթացքի հետ: Եթե այսպես է շարունակվելու, Աշոտին կարող են բաց թողնել»,- հայտարարեց Փ. Հայրապետյանը: Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2015/03/24/470890.html#.VRE8FYNmYn8.facebook 
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել: Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց օֆշորի գործով սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը:

«Ինչի՞ համար չի եկել Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի իմ կամ մեկ ուրիշի հաշվի վրա, այլ՝ իր: Այդ գումարով մոտ 90 կիլոգրամ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը, որի հիմնական սեփականատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են: Դակումենտալնի գրանցված է՝ 6 միլիոնից ավելի ոսկի են գնել: Հիմա այդ ոսկու տեղն էլ հայտնի չէ: Բայց հանրապետությունում դատախազից սկսած՝ չեն ուզում այդ հարցի պատասխանը ստանան: Իմ ունեցածը ես իմ քրտինքով եմ վաստակել, ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցին: Ինչո՞ւ իմ ունեցածի վրա խաչ քաշեցին»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը:

Նա նաեւ նշեց, որ իր սնանկացման գործում մեղավոր է նաեւ «Ամերիա» բանկի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը: Միաժամանակ ավելացրեց, որ եթե այս անձինք պետք է քննության չմասնակցեն եւ պատասխան չտան, ապա ինքը համաձայն չէ, որ Աշոտ Սուքիասյանին կալանքի տակ պահեն: «Ես համաձայն չեմ այս ընթացքի հետ: Եթե այսպես է շարունակվելու, Աշոտին կարող են բաց թողնել»,- հայտարարեց Փ. Հայրապետյանը: Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին