Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության հրապարակի ճարտարապետական կոթողների քարերը ծակելով, դակելով, լույսեր վառելով, միևնույն է չենք դառնալու ո՛չ Փարիզ, ո՛չ էլ Նյու Յորք... Մենք ապրում ենք բզկտված, դժբախտ, զավակներ և տարածքներ կորցրած, դեռևս հողին չհանձնված և գերության մեջ գտնվող զինվորներով, մշուշապատ ապագայով Հայաստանում: Փայլփլուն, արհեստական տոնածառով, ահռելի ծախսեր անելով չեք կարողանալու ամոքել մեր վերքերը, առավել ևս չեք հաջողելու մեզ զվարճացնել... Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը. նրանք, ի տարբերություն ձեզ, հիշողություն ունեն…»: Դիտեք նաև՝ |
Փայլփլուն, արհեստական տոնածառով, ահռելի ծախսեր անելով չեք կարողանալու ամոքել մեր վերքերը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet