▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարը թուլացնելու իրավունք չունենք.Արծվիկ Մինասյան

«Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում պարտադրվում է արատավոր կուտակային կենսաթոշակային համակարգը»,-Ազատության հրապարակում մեկնարկած «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հավաք-երթի ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը հորդորեց մինչև հունվարի 25-ը, երբ ՍԴ-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ, լսելի դարձնել ժողովրդի ձայնը, վճռական կոչը, որպեսզի տեղի ունենա կասեցում:

«Մեր վերջնական հաղթանակը պետք է արձանագրենք մարտի 28-ին, իսկ պայքարն իրավունք չունենք թուլացնելու»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին