▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կան վիրավորներ

Թարմացված․ Հիվանդանոցից հաղորդում են, որ իրենց մոտ տեղափոխված 6 վիրավորներից 2-ը մահացել են: Ավելի վաղ հայտնել էինք մեկ մահացածի մասին:

Թարմացված․ Կայքերը գրում են,  որ վիրավորներից մեկը` տարեց տղամարդ, մահացել է: Երիտասարդ վիրավորներից մեկի ոտքն են անդամահատել և մեծ դժվարությամբ կյանքը փրկել: Կան երիտասարդ վիրավորներ, որոնց աչքերն են վառվել պայթյունի հետևանքով:

***

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժաժներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից 6 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Հրազդան բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորներից 2-ի ոտքերը եղել են անդամահատված։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին