▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյունի վայրում է նաև Արսեն Թորոսյանը

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեպքի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ծանոթացել իրավիճակին: Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն է ցույց տալիս քաղաքացիներին»:

Պայթյունի վայրում է նաև Արսեն Թորոսյանը

Պայթյունի վայրում է նաև Արսեն Թորոսյանը

Հիշեցնենք, որ Երևանի Զեյթուն թաղամասի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Հիշեցնենք, որ մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Շուրջ 20 մարդ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին